This website uses cookies. By using the site you are agreeing to our Privacy Policy.

Հայաստան

Երաշխիքային պայմաններ

Ընդհանուր տեղեկատվություն

FUJIFILM Corporation»-ը, որը հանդիսանում է FUJIFILM արտադրանքների արտադրողը (այսուհետ՝ Արտադրող) և  գործում է հետևյալ հասցեում. 7-3, Akasaka, 9-chome Minato-ku, Tokyo 107-0052, Japan, շնորհակալություն է հայտնում Fujifilm ընկերության արտադրանքը (այսուհետ՝ արտադրանք) ձեռք բերելու համար: Ձեր կողմից գնած արտադրանքի արտադրությունը իրականացվել է արտադրական ճշգրիտ ստանդարտների պահպանմամբ և տեխնիկական գործընթացի բոլոր փուլերում անցել որակի խիստ վերահսկում:
Արտադրողի կողմից արտադրանքի շահագործման համար սահմանված ժամկետը 5 տարի է: Շահագործման ժամկետը հաշվարկվում է արտադրանքի արտադրման ամսաթվից:

Երաշխիքային պարտավորությունները տարածվում են միայն Fujifilm-ի պաշտոնապես առաքվող արտադրանքի վրա: Պաշտոնապես առաքվող արտադրանքի հետ միշտ լինում են ռուսերենով գրված օգտագործման հրահանգները և բնօրինակ երաշխիքային կտրոնը: Երաշխիքային սպասարկումը կատարվում է, եթե միայն ներկայացնում եք լրացված պաշտոնական երաշխիքային կտրոնը:

Ֆոտոապարատների, օբյեկտիվների և լուսանկարների շրջանակների համար տրամադրվող բնօրինակ երաշխիքային կտրոն

Լրասարքերի (արտաքին խոսափող, հեռակառավարման վահանակ) համար տրամադրվող բնօրինակ երաշխիքային կտրոն

Ինչպես նաև, Ռուսաստանի Դաշնություն պաշտոնապես ներմուծվող խցիկների (անմիջապես խցիկի վրա կամ տուփի վրա) պիտակների վրա պետք է առկա լինի РСТ կամ ЕАС նշանը:

Ի՞նչ ժամկետով է տրվում երաշխիքը:

Արտադրողի կողմից արտադրանքի վրա սահմանված երաշխիքային ժամկետը 24 ամիս է (թվային խցիկների ու օբյեկտիվների վրա) կամ 6 ամիս (համապատասխան լրասարքերի վրա): Երաշխիքային ժամկետը հաշվարկվում է ապրանքը սպառողին հանձնելու օրվանից, որը նշված կլինի բնօրինակ երաշխիքային կտրոնի կամ տվյալ արտադրանքի գնման ամսաթիվը հաստատող որևէ այլ փաստաթղթի վրա: Վաճառքի ամսաթիվը ճշտելու հնարավորություն չունենալու դեպքում երաշխիքային ժամկետը կհաշվարկվի արտադրանքի արտադրման օրվանից:

Արտադրանքի արտադրման ամսաթիվը ստուգելու համար տես ստորև բաժինը՝ «Ի՞նչ կարելի է անել, եթե չունեմ արտադրանքի գնման փաստաթղթեր:

Արտադրանքի շահագործման ժամկետը 5 տարի է (թվային խցիկների ու օբյեկտիվների համար) կամ 2 տարի (համապատասխան լրասարքերի համար): Ապրանքի շահագործման ժամկետը հաշվարկվում է ապրանքը սպառողին հանձնելու օրվանից, որը նշված կլինի բնօրինակ երաշխիքային կտրոնի կամ տվյալ արտադրանքը գնելու ամսաթիվը հաստատող այլ փաստաթղթի վրա: Վաճառքի ամսաթիվը ճշտելու հնարավորություն չունենալու դեպքում շահագործման ժամկետը կհաշվարկվի արտադրանքի արտադրման օրվանից:

Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվելու երաշխիքային ժամկետի ընթացքում արտադրանքը անվճար վերանորոգելու համար:

Թյուրիմացություններից խուսափելու նպատակով՝ մինչ երաշխիքային սպասարկման համար դիմելը, խնդրում ենք ուշադիր ծանոթանալ Օգտվողի ուղեցույցին, երաշխիքային պարտավորությունների պայմաններին և համոզվել, որ երաշխիքային կտրոնը ճիշտ է լրացված: Երաշխիքային կտրոնը վավեր է, եթե նրանում ճիշտ և հստակ ձևով նշված են. մոդելը, արտադրանքի սերիական համարը, վաճառքի ամսաթիվը, վաճառող ընկերության հստակ կնիքները, գնորդի ստորագրությունը: Արտադրանքի մոդելն ու սերիական համարը պետք է համապատասխանեն երաշխիքային կտրոնում նշված մոդելին ու սերիական համարին: Սույն պայմանները խախտելու դեպքում, ինչպես նաև, եթե հանկարծ երաշխիքային կտրոնի տվյալները փոփոխված են, ջնջված կամ վերագրված, երաշխիքային կտրոնը համարվում է անվավեր: Նման դեպքերում խորհուրդ ենք տալիս դիմել վաճառող ընկերությանը՝ վերոնշյալ պայմաններին համապատասխանող նոր երաշխիքային կտրոն ստանալու համար: Եթե հնարավոր չէ սահմանել վաճառքի ամսաթիվը, համաձայն սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի, երաշխիքային ժամկետը հաշվարկվում է արտադրանքի արտադրման օրվանից:

Խորհուրդ ենք տալիս մինչև երաշխիքային ժամկետի ավարտը անպայմանորեն պահպանել ապրանքային կամ դրամարկղի կտրոնը, առկա երաշխիքային կտրոնը և արտադրանքի հետ տրամադրված այլ փաստաթղթեր:

Արտադրանքի վրա փակցված սերիական համարը ջնջելու, փոփոխելու կամ վնասելու դեպքում արտադրողը իրավունք է վերապահում չիրականացնել արտադրանքի երաշխիքային սպասարկումը:

Ի՞նչ անել, եթե անսարքությունը հայտնաբերվել է երաշխիքային ժամկետի ավարտից հետո:

Եթե անսարքությունը հայտնաբերվել է երաշխիքային ժամկետի ավարտից հետո, ապա պետք է վճարեք անհրաժեշտ վերանորոգման համար: Վերանորոգման արժեքը իմանալու համար խորհուրդ ենք տալիս դիմել լիազորված մոտակա սպասարկման կենտրոն և ըստ այդմ որոշել դրա անհրաժեշտության կարիքը:

Ի՞նչ տեսակի թերությունների և անսարքությունների վրա չի տարածվում երաշխիքային սպասարկումը:

Արտադրողը պատասխանատվություն չի կրում հետևյալ դեպքերում.

   ա. եթե անձնական (կենցաղային, ընտանեկան) կարիքների համար նախատեսված արտադրանքը օգտագործվել է գործարար նպատակներով, ինչպես նաև ոչ անմիջական նշանակության նպատակներով.

   բ. արտադրանքի հետ սպառողին տրամադրված Օգտվողի ուղեցույցում և այլ փաստաթղթերում նշված արտադրանքի օգտագործման կանոնները և պայմանները խախտելու դեպքում.

   գ. եթե արտադրանքի վրա առկա են չլիազորված անձանց կողմից կատարված վերանորոգման հետքեր.

   դ. եթե թերությունն առաջացել է արտադրանքի կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով, Արտադրողի կողմից չնախատեսված արտաքին սարքերի կապակցման հետևանքով.

   ե. եթե թերությունն առաջացել է սպառողի կամ կողմնակի անձանց կողմից չափից ավել ուժ ներգործելու հետևանքով, դժբախտ պատահարների, միտումնավոր կամ անզգույշ կատարած քայլերի հետևանքով.

   զ. եթե արտադրանքը սպառողին հանձնելուց հետո նրա վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ`  խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի, ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ առաջացած վնասվածքներ, արտադրանքի մեջ կողմնակի առարկաներ, նյութեր, հեղուկ, միջատներ կամ կենդանիներ ընկնելու հետևանքով.

   է. եթե վնասվածքները (անսարքությունները) առաջացել են համակարգչային վիրուսների և նմանատիպ այլ ծրագրերի կողմից.

   ը. եթե թերությունն առաջացել է բնականոն մաշվածության հետևանքով: Ընդ որում, բնականոն մաշվածություն համարվում են արտադրանքի օգտագործման հետևանքները, որոնք առաջացրել են տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վատթարացում՝ արտադրանքի երկարատև օգտագործման արդյունքում.

    թ. արտադրանքի ծրագրային ապահովման փոխարինման, ձևափոխման և/կամ վերատեղադրման դեպքում

Լրասարքերի երաշխիք

Երաշխիքային պարտավորությունները չեն տարածվում արտադրանքի հետ տրամադրվող ստորև նշված լրասարքերի վրա, եթե դրանց փոխարինման համար չի պահանջվում քանդել արտադրանքը.

   ա. սնուցման տարրերի որոշ մոդելներ (մարտկոցներ, ակումուլյատորներ), ոսպնյակի արևապաշտպան կափարիչներ, զտիչներ.

   բ. կապակցման մալուխներ, տարբեր տեսակի կրիչներ (ծրագրային ապահովմամբ և սարքատարներով սկավառակներ, հիշողության քարտեր).

   գ. կաշեպատյաններ, պայուսակներ, կաշեգոտիներ, քուղեր, արտադրանքի հետ տրամադրվող փաստաթղթեր.

   դ. տարբեր տեսակի կրիչների վրա արտադրանքի հետ տրամադրվող ծրագրային ապահովում (ԾԱ) և սարքատարներ, ինչպես նաև, եթե առաջանում է ծրագրային ապահումը կրկին տեղադրելու և կարգավորելու անհրաժեշտություն:

Ի՞նչ պետք է անեմ երաշխիքային սպասարկում ստանալու համար:

Երաշխիքային սպասարկումից օգտվելու համար հարկավոր է դիմել կամ վաճառող ընկերությանը, որտեղից գնել եք արտադրանքը, կամ հանձնել արտադրանքը անմիջապես Fujifilm-ի Լիազորված սպասարկման կենտրոն (ԼՍԿ): Ռուսաստանի Դաշնության, Բելառուսիայի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության տարածքներում գործող Fujifilm-ի Լիազորված սպասարկման կենտրոնների ցանկի հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Եթե վերանորոգման հանձնելու հետ կապված հարցեր ունեք, կարող եք զանգահարել «թեժ գծի» հեռախոսահամարներով կամ ուղարկել հաղորդագրություն աջակցման բաժին:

Ի՞նչ անեմ, եթե չունեմ արտադրանքի գնման փաստաթղթերը:

Եթե կորցրել եք պաշտոնապես առաքված խցիկի կամ օբյեկտիվի գնման կտրոնը կամ լրացված երաշխիքային կտրոնը, ապա երաշխիքային ժամկետը կհաշվարկվի խցիկի արտադրության ամսաթվից: Արտադրման ամսաթիվը՝ ըստ արտադրանքի սերիական համարի կարելի է որոշել հետևյալ կերպ.

Սերիական համարի առաջին տեղում գրված թվանշանը նշանակում է արտադրման տարին: Կարող է լինել «0-ից «9 որևէ թվանշան, օրինակ՝ թիվ «1-ը նշանակում է 2011 թվական, թիվ «9-ը՝ 2009 թվական:

Սերիական համարի երկրորդ տեղում գրված թվանշանը նշանակում է արտադրման եռամսյակը: Կարող է լինել «1-ից «8 որևէ թվանշան կամ «A-ից «W որևէ տառ, բացի «I-ից, «O-ից և «V-ից: Եռամսյակը՝ ըստ թվային կամ տառային կոդի, կարելի է որոշել հետևյալ աղյուսակի միջոցով (Աղյ. 1):

Աղյուսակ 1. Արտադրանքի արտադրման եռամսյակի որոշում..

Արտադրման ամսաթիվը ըստ եռամսյակների

1-ին եռամսյակ

2-րդ եռամսյակ

3-րդ եռամսյակ

4-րդ եռամսյակ

1

2

3

4

5

6

7

8

A

B

C

D

S

T

U

W

E

F

G

H

J

K

L

M

N

P

Q

R

Արտադրման տարեթիվն ու եռամսյակը որոշելու օրինակներ.

Սերիական համար՝ 1Txxxxxx – համարի առաջին տեղ՝ թիվ «1-ը նշանակում է 2011 թվական, համարի երկրորդ տեղ՝ «Т տառը նշանակում է 2-րդ եռամսյակ, հետևաբար արտադրանքը արտադրվել է 2011 թվականի ապրիլից հունիս ամիսների ընթացքում.

Սերիական համար՝ 03xxxxxx – համարի առաջին տեղ՝ թիվ «0-ն նշանակում է 2010 թվական, համարի երկրորդ տեղ՝ թիվ «3-ը նշանակում է 3-րդ եռամսյակ, հետևաբար արտադրանքը արտադրվել է 2010 թվականի հուլիսից սեպտեմբեր ամիսների ընթացքում:

Արտադրման անմիջական ամսաթիվը համարվում է արտադրման եռամսյակի վերջին օրը: Այսինքն, եթե խցիկն արտադրված է երրորդ եռամսյակում, ապա երաշխիքի ժամկետը կհաշվարկվի սեպտեմբերի 30-ից:

Այլ պայմաններ

        Fujifilm ընկերության պարտավորությունները սահմանափակվում են բացառապես արտադրանքի վերանորոգմամբ կամ նրա փոխարինմամբ: Fujifilm ընկերությունը պատասխանատվություն չի կրում ցանկացած տիպի անուղղակի վնասների համար, որոնք առաջացել են արտադրանքի վրա սպառողի կողմից չափից ավել ուժ ներգործելու կամ օգտագործման, պահպանման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու հետևանքով.
        Fujifilm-ը պատասխանատվություն չի կրում արտադրանքի անսարքությունների պատճառով տվյալների ու լուսանկարների կորստի համար.
        Սերիական համարը ջնջելու, փոփոխելու կամ այն անընթեռնելի դարձնելու դեպքում Fujifilm ընկերությունը իրավունք է վերապահում մերժել սպառողին երաշխիքային սպասարկման համար.
        Վերանորոգման համար Fujifilm ընկերությունը հիմնականում օգտագործում է նոր դետալներ: Սակայն միևնույն ժամանակ, ընկերությունն իրավունք է վերապահում օգտագործել վերականգնված կամ վերանորոգված բաղադրիչներ.
        Վերանորոգման ընթացքում խցիկից հանած բոլոր անսարք բաղադրիչները ավտոմատ կերպով դառնում են Fujifilm ընկերության սեփականությունը. 
        Սույն երաշխիքը հանդիսանում է Ձեր՝ սպառողի օրինական իրավունքների մի մասը (և ոչ մի դեպքում չի ազդում նրանց իրականացման վրա). 
        Fujifilm ընկերությունն իրավունք է վերապահում փոխարինել արտադրանքը նորով՝ վերանորոգման փոխարեն.
        Առանց համապատասխան կոնտակտային տվյալների՝ սպառողից արտադրանք ստանալու դեպքում Fujifilm ընկերությունն իրավունք է վերապահում տնօրինել ստացած արտադրանքը իր հայեցողությամբ՝ ստանալու պահից հաշված վեց ամիսը լրանալուց հետո.
        Եթե ուղարկված արտադրանքը փաթեթավորված չի եղել պատշաճ կերպով, ինչի արդյունքում լրացուցիչ վնասներ է կրել, ապա Fujifilm ընկերությունն իրավունք է վերապահում չնախատեսված վերանորոգման համար հավելավճար պահանջել սպառողից. 
        Եթե երաշխիքի ժամկետի ընթացքում արտադրանքի մեջ փոխվում են անսարք մասերը (որոշակի դետալներ, հանգույցներ, հավաքման միավորներ), դրանով չի սահմանվում նոր երաշխիքային ժամկետ ողջ արտադրանքի կամ փոխված մասերի վրա. 
        Արտադրանքի շահագործման ժամկետն ավարտվելուց հետո Արտադրողը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից հետագա օգտագործման հետևանքների համար և խորհուրդ է տալիս Ձեզ դիմել Արտադրողին՝ արտադրանքի հետագա օգտագործման պայմաններին ծանոթանալու համար: